ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Շոկոլադի համաշխարհային օրը հորինվել է առաջին անգամ ֆրանսիացիների կողմից: Տարածված կարծիք կա, որ առաջինը ացտեկներն են սովորել շոկոլադ պատրաստել: Նրանք այն անվանում էին "աստվածների ուտելիք": Իսպանական կոնկիստադորները, որոնք առաջինը ներկրեցին շոկոլադը Եվրոպա, կնքեցին քաղցրավենիքը "սև ոսկի" անունով և օգտագործում էին այն ֆիզիկական ուժերի և դիմացկունության ամրապնդման համար: Մի քիչ ավելի ուշ Եվրոպայում շոկոլադի սպառումը սահմանափակվում էր արիստոկրատական շրջանակներով: Եվ միայն 20-րդ դարի սկզբին, երբ ի հայտ եկավ արդյունաբերական արտադրությունը, շոկոլադ կարող էին վայելել նաև հասարակ մարդիկ:
|