1991թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որի ժամանակ ընտրական իրավունք ունեցող հայության 99%-ը կողմ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախության հռչակմանը: Մի քանի օր հետո, սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
1991 թվականի հոկտեմբերին անկախ Հայաստանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն թվականին Հայաստանը դարձավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), իսկ 1992թ-ին` ՄԱԿ-ի անդամ, որով սկսվեց Հայաստանի միջազգային ինտեգրման գործընթացը: 2001 թվականից Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական Խորհրդի լիիրավ անդամ է, իսկ 2002 թվականին անդամագրվեց Առևտրի միջազգային կազմակերպությանը (WTO):
ՀՀ օրենսդրությամբ ոչ աշխատանքային օր է: