1990թ-ի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 1-ը հայտարարեց որպես Տարեցների միջազգային օր:
Սկզբում այդ օրը սկսեցին տոնել Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ 1990-ականների վերջին` արդեն ամբողջ աշխարհում: Մեծ շուքով է այն նշվում հատկապես սկանդինավյան երկրներում:
Հոկտեմբերի 1-ին համատարած անց են կացվում հանդիսություններ` կազմակերպված տարեցների իրավունքների պաշտպանության ասոցիացիաների կողմից, ինչպես նաև համաժողովներ` նվիրված հասարակության մեջ նրանց իրավունքներին և դերին:
Համատեղ ուժերով երկրները կարող են և պարտավոր են ապահովել կենսապայմաններ, որ մարդիկ ոչ միայն երկար ապրեն, այլ նաև ապահովել տարեցների համար բազմաբնույթ, լիարժեք և բավականություն բերող կյանք: