07.02.23
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2023 թվականի փետրվարի 07-ից մինչև 21-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023-2027 թվականների զարգացման հնգամյա ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումներին:Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական համացանցային պաշտոնական կայքում (byureghavan-kotayk.am) հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2023 թվականի փետրվարի 21-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել նշված կայքերում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (byureghavan@mail.ru), ինչպես նաև ...
Մանրամասն |
|
07.02.23
ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ. «ԺԱՍՄԻՆ- ԱՐՏ»
|
Բյուրեղավան համայնքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում մշակութային կյանքի զարգացմանը: Մշակույթի տան վերաբացումից հետո հնարավորություններն ավելի մեծացան, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությունն էլ ավելի արժևորվեց, ավելի բարձր մակարդակի վրա դրվեցին մատուցվող ծառայությունները: Բյուրեղավանից երիտասարդ արվեստագետ, նկարիչ դիզայներ, խեցեգործ, Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի ամբիոնի դեկորատիվ և կիրառական արվեստի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Հովհաննիսյանը 2020 թվականի օգոստոսի 1-ին Մշակույթի տանը բացեց նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի խմբակ: Սկզբնական շրջանում խմբակն իր գործունեությունը սկսեց մի քանի աշակերտով: Այնուհետև կամաց-կամաց սաների թիվն ավելացավ. մեկ տարի անց խմբակը ...
Մանրամասն |
|
05.02.23
ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՇՉԱԿ
|
Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում տեղադրվել է շչակ։
|
|
03.02.23
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՁՅԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
|
Վաղ առավոտից համայնքում իրականացվում են ձյանմաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ: Աշխատանքները կատարվում են Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապտում» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Արազ Վերդյանի անմիջական մասնակցությամբ:
|
|
02.02.23
ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ
|
Բյուրեղավանի մշակույթի տանը գործող շախմատի խմբակի սաները մասնակցել են Նոր Հաճնում կայացած պատանեկան մրցաշարին: Մարզիչ՝ Լաերտ Մարգարյանի սաներ Վիտալի Մաթևոսովը և Հայկ Գալստյանը մրցաշարին գրանցել են հաջողություններ: Վ. Մաթևոսովը զբաղեցրել է 1-ին տեղ և լրացրել 4-րդ կարգի 1-ին բալը, իսկ Հայկ Գալստյանը լրացրել է 4-րդ կարգի 1-ին բալը: Ուրախությամբ տեղեկացնում ենք նաև, որ մեր շախմատիստ Նարեկ Ալեքսանյանը Աբովյանում անցկացրած պատանիների մրցաշարում, լրացրել է 3-րդ մարզական կարգը: Այս օրերին բյուրեղավանցի շախմատիստները պատրաստվում են փետրվարի 20-ին Աբովյանում անցկացվելիք Կոտայքի մարզի պատանեկան առաջնությանը:
|
|
01.02.23
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՆՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ
|
«Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկան» ս/թ հունվարի 11-ից ունի նոր մասնագետ - բժիշկ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Աճեմյան:Ծնվել է 1966 թվականի հունվարի 29-ին՝ Երևան քաղաքում, բժիշկների ընտանիքում:1973-1983 թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը:1986-1992 թթ.-ին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ ֆակուլտետում:1992-1993 թթ.-ին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարնի ինտերնատուրայում, որից հետո1993-1994 թթ.-ին մասնագիտացել ՌԴ Սանկտ-Պետերբուրգում:1996թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի թիվ 20 պոլիկլինիկայում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ:Անցել է ...
Մանրամասն |
|
31.01.23
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿԻ ՕՐ
|
Հայոց Բանակի 31 ամյակի կապակցությամբ Բյուրեղավան համայնքի «ԱՐԵՎ» մանկապարտեզը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին մանկապարտեզի փոքրիկները: Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են հայրենասեր երեխաներ դաստիարակելու գործում:
|
|
30.01.23
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ
|
Բյուրեղավանի մշակույթի տան կոնֆերանսների սրահում տեղի է ունեցել դասընթաց՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և օրենսդրական բարեփոխումները թեմայով՝ բանախոս «Աստղացոլք» ՀԿ-ի ղեկավար Իրինա Հովհաննիսյան:Դասընթացի հիմնական շահառուներն էին իրավաբանները և իրավապաշտպան գործունեություն իրականացնող մասնագետները։Մասնավորապես խոսվել է հաշմանդամությանը վերաբերող իրավունքահենք մոտեցումների, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ։Մասնակիցները հնարվորություն են ունեցել հարցուպատասխանի միջոցով ավելի լավ պատկերացում կազմել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին, քննարկել մատչելիության և արձանագրված ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |