Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «ա» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով N 09032021-07-0017 սեփականության վկայականը, Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոց 23 շենք 39 բնակարանի բնակիչ Արազ Անդրանիկի Վերդյանի 2021 թվականի հունվարի 26-ի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 23/75 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության 190.8 քմ ներքին (219.91 քմ արտաքին) մակերեսով բնակելի տունն ու 2.12 քմ մակերեսով պարիսպները 1398789 (մեկ միլիոն երեք հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր ութսունինը) դրամով և դրանց զբաղեցրած 0.014546 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության (ծածկագիր՝ 07-003-0028-0010) հողամասը 427652,4 (չորս հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր հիսուներկու ամբողջ չորս տասնորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոց 23 շենք 39 բնակարանի բնակիչ Արազ Անդրանիկի Վերդյանին:

2.Նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Արազ Անդրանիկի Վերդյանի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (6)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.17 Մբ) Վկայական
(8.89 Մբ) Դիմում
(93.45 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner