Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որի նպատակն է ս/թ մարտի 23-ին ժամը 20:30-21:30-ին միանալ և աջակցել շարժմանը՝ մեկ ժամով անջատելով համայնքի հիմնական փողոցների և խորհրդանիշ համարվող շենքերի արտաքին լուսավորությունը: Առաջարկում ենք միանալ Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի «Երկրի ժամը» բնապահպանական շարժմանը։