Երեխաների պաշտպանության օրը միջազգային ամենահին տոներից մեկն է: Այն անցկացնելու մասին որոշումը ընդունվել է 1949 թվականի նոյեմբերին Կանանց միջազգային դեմոկրատական ասոցիացիայի կողմից: Առաջին անգամ երեխաների պաշտպանության օրը տոնվել է 1950 թ-ին: ՄԱԿ-ը պաշտպանել է այս նախաձեռնությունը և հայտարարել, որ երեխաների իրավունքների, կյանքի ու առողջության պաշտպանությունը իր գործունեության առաջնայնություններից մեկը: