30.04.24
ՄՐՑԱՇԱՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
44 օրյա պատերազմի հերոս տղաներ Հայկ Եղիազրայանի և Տիգրան Ղարսայանի հիշատակին էր նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որ տեղի ունեցավ Բյուրեղավանի ավագ դպրոցի մարզադահլիճում։ Մրցաշարը կազմակերպվել էր մարզիչ Վարդան Նալբանդյանի նախաձեռնությամբ, համայնքապետարանի և մանկապատանեկան մարզադպրոցի համագործակցությամբ։Մարզիկների շքերթով մեկնարկեց հուշամրցաշարը, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։Հուշամրցաշարի բացման արարողությանը ներկա էին Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը, Բյուրեղավանի մարզադպրոցի տնօրեն Նորայր Տերտերյանը, Հայկի և Տիգրանի ծնողները, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Սուրեն Պռազյանը, ...
Մանրամասն |
|
29.04.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային երկուշաբթին համայնքապետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ։Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, բաժինների պետերի, ոլորտային պատասխանատունների և համայնքային կառույցների ղեկավարների հետ։Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ համայնքի ղեկավարի կողմից արվել են դիտարկումներ և տրվել են հանձնարարականներ։«Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վոլոդյա Հայրապետյանը տեղեկացրեց, որ ծառատունկն ավարտել են, և այս պահին կատարվում են ծառերի կրապատման և թունաքիմիկատներով մշակման աշխատանքներ։ Առաջիկայում «Հավերժության» պուրակում ...
Մանրամասն |
|
27.04.24
ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ-ում նշվում է Քաղաքացու օր: Օրվա առիթով Բյուրեղավան համայնքում տեղի ունեցան միջոցառումներ՝ բանախոսություն և մշակութային ծրագիր: Քաղաքացու օրը մեկնարկեց Բյուրեղավանի Մշակույթի տան բակում: Ծրագրում՝ Բյուրեղավանի «Ծիլք» ազգագրական համույթի կատարումներն են և արվեստի դպրոցի, «Խանգելդյան Արտ» նկարչական խմբակների սաների աշխատանքների ցուցադրությունը:Մշակույթի տան փոքր դահլիճում կայացավ բանախոսության փուլը՝ «Հայրենիքը պետությունն է. Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրով: Ներկա էին Մշակույթի տան աշխատակիցներ, արվեստի դպրոցի դասատուներ, ավագ դպրոցի աշակերտներ, քաղաքացիներ:Բանախոս՝ «Բարեկամություն» պարի համույթի ...
Մանրամասն |
|
26.04.24
«ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ» ՀԱՆԴԵՍ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանի գլխավորությամբ, համայնքապետարանի համապատասխան ոլորտի աշխատակիցները մասնակցեցին «Արև» մանկապարտեզի միջին Ա խմբի հանդեսին։ Հանդեսը կրում էր «ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ» խորագիրը։ Մեր հրաշամանուկներն առաջին անգամը չէ, որ փայլեցին բեմում՝ երգեցին, պարեցին ու արտասանեցին։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Հովակիմյանի և դաստիարակ Մարիամ Ստեփանյանի համատեղ աշխատանքի արդյունքում է ծնվել «Գտնված երազ» ներկայացումը, որը բարություն տարածելու և աշխարհը դեպի լավը փոխելու մասին է։
|
|
25.04.24
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած ...
Մանրամասն |
|
25.04.24
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՐԱԶԻՆՎԵԼ
|
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն շարունակում է համալրվել նոր սարքավորումներով։ Ձեռք է բերվել էնդոսկոպիկ ապարատ։
|
|
24.04.24
ԱՊՐԻԼ 24 ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
|
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Բյուրեղավան համանքի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, անհատ քաղաքացիներ:
|
|
22.04.24
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ
|
Քաղաքի տարբեր հատվածներում ՀՈԱԿ-ի աշխատակիցները տնկել են տուաներ, ակացիաներ և սոճիներ։ Ծառեր են տնկվել 17, 18 շենքերի բակում, 24 շենքի հետնամասում, 1-ին փողոց և Վազգեն Սարգսյան խաչմերուկի աջ և ձախ հատվածներում, Ռոբերտ Հայրապետյանի անվան պուրակի տարածքում և քաղաքային այգում, իսկ Հավերժության պուրակում չորացած ու վնասված տուաները փոխարինվել են նորով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |