Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետարանի կողմից Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2019 թվականի դեկտեմբերի 04-ի N 14 արձանագրությունը՝ ավագանին որոշում է.
1.Ընդունել ի գիտություն 2019 թվականի նոյեմբերի 20-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզպետարանի կողմից Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2019 թվականի դեկտեմբերի 04-ի N 14 արձանագրությունը:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ հայտնաբերված խախտումները և թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ և վերջնական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |