Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 22-ի N 19 դրական եզրակացությունը՝ ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 07-051-0315-0005 կադաստրային ծածկագրով 0.31654 հեկտարից 0.15 հեկտար և 07-051-0315-0004 կադաստրային ծածկագրով 0.02346 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերի:
2. Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները. 2) սույն որոշման 1-ին կետում նշված hողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ներառել ընթացիկ տարվա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |