Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
2021 թվականի մարտի 05-ին, ժամը 12:00-ին, Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Մշակույթի տան շենքում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց) տեղի կունենան «ԷՍ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացրած Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում վանակատի (օբսիդիանի) արդյունաբերական պաշարներ հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան՝ մինչև 2021 թվականի մարտի 09-ը, ժամը՝ 9:00-18:00: Հեռախոս՝ (0222) 65203, Էլ. փոստ` byureghavan@mail.ru: