Հայաստանի ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի Կարօ Մեղրիկեան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ Պաշտպանության Նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների, զոհված զինվորականների ընտանիքի անդամների, վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում:
Հետազոտության արդյունքում ըստ անհրաժեշտության Կարօ Մեղրիկեան կենտրոնը կտրամադրի օպտիկական ակնոց և դեղորայք:
ՀՀ Կոտայքի մարզում ծրագրային աշխատանքները կիրականացվեն սույն թվականի Դեկտեմբերի 3-ին, 5-ին, 7-ին, 10-ին, 12-ին և 14-ին: Ակնաբուժական զննումները Կոտայքի մարզում կիրականացվեն Հրազդան քաղաքում` Հրազդանի ԲԿ-ում:
Հերթագրման համար զանգահարել 055 05 01 97 հեռախոսահամարով: