Օգոստոսի 18-ին՝ ժամը 13:30-ին, համայնքի բնակիչներին սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու և մասնակցելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին՝ Խաղողօրհնեքին: Մեր համայնքի համար ավանդույթ դարձած այս հրաշալի արարողակարգը տեղի կունենա կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում: Ծիսակարգի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օծվելու և տեղադրվելու է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խաչը: Միջոցառումը կուղեկցվի հոգևոր, ժողովրդական, ազգագրական երգ ու պարով:
Հավատավոր ժողովրդին կբաժանվի սուրբ մատաղ և օրհնված խաղող...