19.01.21
Ձնամաքրման աշխատանքներ
|
«Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ֊ի աշխատակիցները ձնամաքրման աշխատանքներ են կատարում համայնքում։
|
|
18.01.21
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ /լուսանկարներ/
|
Ջաբրայիլի ճախրող Արծիվն անմահացավ` կյանքը նվիրելով հայրենիքին։ Կյաժը, գոջը, նույն ինքը` սպա, ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը Ռաֆայել Ալբերտի Մխչյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 15-ին, Երևան քաղաքում։ Սովորել և ավարտել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցը։ Կրթություն է ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Դեռ պատանի տարիներին շատ սիրել է ռազմագիտությունը, տարերքը զենքն ու զինամթերքն էր, միշտ պայքարի ու հաղթանակի կենտրոնում։Ռաֆայել Մխչյանը շրջապատի լույսն էր, օժտված զինվորականի տոկունությամբ, սակայն բնավորությամբ՝ պարզ ու անկեղծ։ Մասնագիտությունն ընտրելու հարցում ծնողները դեմ էին։Աշխատասիրությունն ու հայրենիքի հանդեպ մեծ սերը Մխչյանին դարձրեց Վազգեն ...
Մանրամասն |
|
15.01.21
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Համայնքի հարգելի բնակիչներ հորդորում ենք նախորդ տարիների կուտակած՝ գույքահարկի, հողի հարկի, աղբահանության պարտքերը վճարել։ Ի դեպ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել անշարժ գույքի հարկը, որի մասին ընթացքում կտեղեկացնենք։
|
|
14.01.21
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ /լուսանկարներ/
|
Սամվելն ապրեց 20 գարուն, բայց իմաստավորված ու արժանապատիվ։ Հայրենիքի զինվոր, երազանքներդ ու նպատակներդ մնացին անկատար, սերդ՝ գաղտնի, կյանքդ՝ կիսատ․․․ Սամվել Վարազդատի Ղարիբյան, ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Արտաշատ քաղաքում: Սամվելի լուսավոր մանկությունն անցել է հիմնականում Ռուսաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Բյուրեղավան։ Լուսավոր ու ժպտերես տղան չգիտեր, որ կյանքը նվիրելու է հայրենիքին։ Էությամբ ճարպիկ էր, հումորի մեծ զգացումով ու մարդամոտ։ Նա ամենուր էր, նրան բոլորն էին սիրում։ 2007-2016թթ.-ին սովորում և ավարտում է Բյուրեղավանի հիմնական դպրոցը։ Դպրոցում զուսպ էր ու կենսուրախ՝ միշտ դրական էմոցիաներով լի։ Սամվելին այսպես էր բնութագրում ...
Մանրամասն |
|
11.01.21
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ /լուսանկարներ/
|
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այսօր հրավիրել էր 2021 թ-ի առաջին խորհրդակցությունը՝ համայնքապետարանի բաժնի պետերի, ենթակառույցների ղեկավարների մասնակցությամբ: Ամփոփելով 2020 թվականը համայնքի ղեկավարն այն որակեց ծանր տարի։ Տարին սկսեցինք նոր կորոնավիրուսային հիվանդությամբ, ավարտեցինք մեր ժողովրդի համար ողբերգական պատերազմով․ ‹‹Անցնող՝ 2020 թվականը բոլորիս համար լարված տարի էր։ Համայնքապետարանն այդ օրերին աշխատեց մեծ պատասխանատվությամբ․ նախ համավարակի դեմ պայքարում, հետո նաև Արցախյան պատերազմում։ Համայնքը համախմբված, առաջնագիծ էր ուղարկում տարբեր տեսակի օգնություններ։ Այդ օրերին հարյուրավոր կամավորներ մեկնեցին պատերազմ։ Ցավոք սրտի, ունեցանք նաև զոհեր։Հյուրընկալեցինք ...
Մանրամասն |
|
31.12.20
Համայնքի ղեկավար՝ Հակոբ Բալասյանի շնորհավորական ուղերձը
|
Սիրելի ՛ հայրենակիցնե՛ր, համայնքի բնակիչներ, Անցնող 2020 թվականը համայն հայության համար ծանր էր ու դժվարություններով լի։ Տարին սկսեցինք նոր կորոնավիրուսային հիվանդությամբ, ավարտեցինք մեր ժողովրդի համար ողբերգական պատերազմով։Մեր համայնքը մեծաքանակ մարդկային, ֆինանսական և տնտեսական ռեսուրսներ ուղղեց Արցախյան պատերազմին։ Պատերազմի առաջին օրվանից մինչև վերջին օրը Բյուրեղավան համայնքը հայ զինվորի կողքին էր։Հյուրընկալեցինք հազարավոր արցախցի մեր հայրենակիցների, ովքեր ունեին օգնության ու աջակցության կարիք։ Այսօր էլ շարունակում ենք հոգալ նրանց կարիքները։ Վստահ եմ, որ 2020 թվականի հետ մենք փակելու ենք ողբերգական էջը և կարողանալու ենք ոտքի կանգնել, ապագայի հանդեպ հավատով։ Գլխավորը, որ պարտավոր ...
Մանրամասն |
|
31.12.20
Քաղաքացիների կողմից առցանց ծառայություններից օգտվելու ուղեցույց-տեսահոլովակ
|
ԴԻՏԵԼ
|
|
30.12.20
Ուշադրություն
|
Արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում Բյուրեղավանի համայնքապետարանում գործում են հետևյալ հեռախոսահամարները՝Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյան-098-15-04-12, Համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյան-093-58-24-61, Նուռնուսի վարչական ղեկավար Մնացական Գևորգյան-093-37-78-04, Ջրաբերի վարչական ղեկավար Մուշեղ Հարությունյան-094-05-90-50, Աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյան-094-10-14-00, Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Լիդիա Պողոսյան-093-10-61-64, Աշխատակազմի գլխավոր մասնագետ /քաղաքաշինության, հողօգտագործման հարցերով/ Դանիել Դանիելյան-098-11-38-48, Աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |