Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 05-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2017 թվականի N 05-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԻ,«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՒՌՆՈՒՍԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐԱԲԵՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  15-րդ  կետի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ,18-րդ հոդվածների և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ, 60-րդ հոդվածների՝ ավագանին   որոշում է.

1.2017թվականի նոյեմբերի 11-ին դադարեցված համարել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի   մարզի  Բյուրեղավան համայնքի քաղաքապետարանի  աշխատակազմ» համայնքային կառավարչական հինարկի, «Հայաստանի  Հանրապետության Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հինարկի,  «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրաբերի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հինարկի գործունեությունը:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը Հայաստանի    Հանրապետության   օրենսդրությամբ   սահմանված  կարգով ներառել և հաշվառել «Հայաստանի Հանրապետոթյան Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական  հիմնարկի հաշվեկշռում :

3.Ուժը կորցրած ճանաչել՝

1)Բյուրեղավանի քաղաքային համայնքիավագանու 2013թվականի մարտի 19-ի Հայաստանի  Հանրապետության  Կոտայքի  մարզի Բյուրեղավան համայնքի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 11-Ա որոշումը,

2)Նուռնուս գյուղական համայնքի ավագանու 2013թվականի մարտի 12-ի «Նուռնուսի գյուղապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N13 որոշումը,

3)Ջրաբեր գյուղական  համայնքի ավագանու 2013թվականի մարտի 13-ի «Ջրաբերի գյուղապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N10 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -10

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(3.06 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner