Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 13-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2019 թվականի N 13-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 69-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերի«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին  հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի  ավագանու  2018  թվականի դեկտեմբերի  27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի  համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականի  կառուցվածքը, աշխատողների  քանակըհաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» 69–Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշմամբ հաստատված հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2.Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ  կատարելու մասին  իրավական ակտն  ուժի մեջ  մտնելու  պահից:


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(261.64 Կբ) Ֆինանսական հանձնաժողովի ամփոփաթերթ
(223.95 Կբ) Հիմնավորում
(14.54 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner