Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 18-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2019 թվականի N 18-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով   համայնքի  ղեկավարի  առաջարկությունը՝ ավագանին որոշում է.      

1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի (վկայական՝ N 26022019-07-0069, կադաստրային ծածկագիր՝ 07-055-0212-0140) 2.5 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը օտարելու համար:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի աճուրդային մեկնարկային գինը հաստատել 987500 (ինն հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ, մեկնարկային քայլը` 49375 (քառասունինը հազար երեք հարյուր յոթանասունհինգ) դրամ: Աճուրդի մասնակցության վճարի չափը 5000 (հինգ հազար) դրամ է:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner