Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 15-ի թիվ 4 հերթական նիստի օրակարգը՝
1.Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2. Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գինը հաստատելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 50 շենքի 3 բնակարանը Հայկ Սամվելի Չոբանյանին անհատույց օտարելու մասին:
4. Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից Բյուրեղավան համայնքի ավագանու անդամ Հայկազ Բաղդասարյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: