Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի N 74-Ն որոշմամբ սահմանած Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները`ավագանին որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքներին սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ՝
Արփինե Սուքիասյան - համայնքի ավագանու անդամ.
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝
Անի Իգիթյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ.
Հանձնաժողովի անդամներ՝
Աննա Մկրտչյան - համայնքի ավագանու անդամ,
Կարապետ Հարությունյան - համայնքի ավագանու անդամ,
Մարինե Խաչատրյան - «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործավար,
Հասմիկ Խաչիկյան - Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր հաշվապահ,
Նվարդ Ալավերդյան - «Բյուրեղավանի համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի կազմակերպիչ,
Սարգիս Ղազարյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Արևիկ Գաբրիելյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ.
Հանձնաժողովի քարտուղար՝
Աննա Սահրատյան - Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սոցիալական աշխատող:
2.Հանձնաժողովի նախագահին նշանակել մեկ տարի ժամկետով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12-ը:
3․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի «Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 68-Ա որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: