Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` ավագանին որոշում է.
Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 24-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
1.Հաստատել Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից
եկամուտների գծով ` 283400.7 հազար դրամ
ծախսերի գծով 360746.5 հազար դրամ
դեֆիցիտը /պակասուրդը / 77345.8 հազար դրամ
1)համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1,
2)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հատված 2,
3)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ հատված 3,
4)համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` հատված 4,
5)համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5,
6)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: