Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի N2-Ն հրամանով հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի գույքագրման փաստաթղթերը`ավագանին որոշում է.
1.Հաստատել գույքագրման հանձնաժողովի կողմից ներկայացված Բյուրեղավան համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝
1)Համայնքի վարչական տարածքի հողերի սեփականատերերի մասին տեղեկանքը (25.12.2017թ. դրությամբ)՝ համաձայն հավելված N1-ի,
2)Պաշարների (ներառյալ փոքրարժեք կամ արագամաշ առարկաների) գույքագրման ցուցակը` համաձայն հավելված N2-ի,
3)Հիմնական միջոցների գույքագրման ցուցակները՝ համաձայն հավելված N3-ի,
4)Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի և ստացման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N4-ի,
5)Մատակարարումների գծով կրեդիտորական պարտքերի և վճարման ենթակա այլ գումարների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N5-ի,
6)Բյուջեի հետ հաշվարկների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N6-ի,
7)Կանխիկ դրամական միջոցների գույքագրման ցուցակը՝ համաձայն հավելված N7-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |