Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 15/01/2019 16:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ , ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը 2019 թվականի առաջին խորհրդակցության ժամանակ խոսեց անցած տարվա իրականացված աշխատանքների մասին՝ գնահատելով դրական: Նա հորդորեց  ներկաներին խստիվ պահպանել ֆինանսական  և հաշվապահական կարգապահություն,    աշխատել ազնիվ և անաչառ և տեղական հարկերի հավաքագրման գործընթացը հնարավորինս օպտիմալ իրականացնել:

Համայնքի ղեկավարը հանձնարարեց ներկաներից յուրաքանչյուրին հետաքրքրվել ֆինանսական ծրագրերով՝ կազմակերպությունների գործունեության համար լրացուցիչ գումարներ ստանալու նպատակով:

Հանձնարարվեց.

Լ. Պողոսյանին՝

-վաղը, ժամը 10:00-ին  համայնքի ղեկավարի մոտ կազմակերպել խորհրդակցություն՝ բաժնի աշխատողների մասնակցությամբ,

-տարվա ընթացքում պարբերաբար ծանուցումներ ուղարկել խոշոր հարկային պարտավորություններ ունեցողներին,

-ս/թ 1-ին եռամսյակում նախատեսել անհրաժեշտ գումար՝ ինքնաթափ մեքենայի ձեռք բերման համար:

 Լ. Ավուշյանին՝

-ճշտել, թե հողի հարկի  և գույքահարկի գծով պարտքային պարտավորությունների անհատական ցանկը համայնքապետարանի կայքերում հրապարակելն արգելված է, թե՝ ոչ,

 -ՀՈԱԿ-ներին ուղարկել նրանց կողմից պարբերաբար  ներկայացվող հաշվետվությունների ցանկը:

 Մ. Միքայելյանին՝

-բացատրական աշխատանքներ տանել համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատողների հետ՝ դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստվելու համար,

-ապահովել համայնքի Նուռնուս բնակավայրի Մոբայլ մանկապարտեզի սաների առաջին բժշկական օգնությունը,

- հետաքրքրվել, թե անհրաժեշտ է արդյոք համայնքի Ջրաբեր բնակավայրի Մոբայլ մանկապարտեզի սաների առաջին բժշկական օգնությունը կազմակերպելու համար գրավոր դիմել բնակավայրի բժշկական կետը սպասարկող <<Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին:

 Մ. Կարապետյանին՝

- դիֆթերիայի և փայտացման դեմ պատվաստանյութերի վերաբերյալ նյութ տեղադրել համայնքապետարանի կայքերում:

 Հ. Եղյանին՝

-ուշադրություն դարձնել աղբահանության աշխատանքներին՝ պայմանագրերի կնքում, վճարների հավաքագրում:

 Ն. Ալավերդյանին՝

-ներկայացնել Բանակի օրվա առթիվ կազմակերպվող միջոցառման ծրագիր:

 Ա. Շառյանին՝

- Բյուրեղավանի շենքերի լիազորների հետ կազմակերպել  Ընդհանուր ժողով և ներկայացնել հաշվետվություն 2018 թվականին կատարված աշխատանքների և 2019 թվականի ծրագրերի վերաբերյալ:  


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner