Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 1 հերթական նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2. Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 03-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 14-ի N 32-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
5.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Հայկազ Բաղդասարյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
6.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Վարդան Սուքիասյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
7.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Հայկ Վարդևանյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
8.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Վահրամ Ապրեսյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
9.Մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի ավելի քան կեսից համայնքի ավագանու անդամ Արման Խանզադյանի բացակայելն անհարգելի համարելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |