Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018թվականի բյուջեն հաստատելու մասին» N 24-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ որոշմամբ հաստատված հավելվածի 2,3,6 հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1,2,3 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |