Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 27
 
Համար 27Ամսաթիվ 03/09/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Լ. Ավուշյանին՝

-պատրաստել գրություն ուղղված  քաղաքացի Արտյուշ Պետրոսյանին՝ մեկ շաբաթվա ընթացքում Մշակույթի տան շենքին կպած ինքնակամ կառույցը քանդելու մասին,

-պատրաստել գրություն Ջրաբեր գյուղ մտնող միջին ճնշման գազատար խողովակը տեղափոխելու մասին,

-պատրաստել գրություն «Նաիրի» էլ. ցանցին՝ Մշակույթի տան շենքին  հարակից էլեկտրական ենթակայանի տանիքը վերանորոգելու, ենթակայանից  դուրս եկող մալուխները կարգավորելու  (ապահովված չէ սահմանված բարձրությունը) մասին,

-պատրաստել կարգադրության նախագիծ վարչական ղեկավարների կողմից բնակավայրերի աղբահանության աշխատանքներին աջակցելու մասին :

Մ. Եղիազարյանին՝

-պարբերաբար վերահսկել համայնքում ընթացող շինարարական աշխատանքների պայմանագրերի կատարման ընթացքը:

 Հ. Եղյանին՝

- կազմակերպել Մշակութի տան բակում և հարակից տարածքում էլ. լուսավորության լամպերի տեղադրման աշխատանքները,  

- փողոցային լուսավորության ժամանակի ռելեյի անսարքության վերացման համար դիմել մատակարար կազմակերպությանը,

- կազմակերպել Մշակույթի տան բակի տարածքում ջրատար խողովակների դիտահորի (լյուկի) վերանորոգման աշխատանքները,

- կազմակերպել Բյուրեղավանի մանկապարտեզի շենքի ջրատար խողովակների դիտահորի  ծածկի վերանորոգման աշխատանքները,

-Մշակույթի տան բակի տարածքը մաքրել ավելորդ հենասյուներից ու էլ. մալուխներից,

-ոռոգման ջրի ֆիլտրացիոն համակարգ կառուցելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել՝ մինչև հաջորդ տարվա գարնանը պայմանագիր կնքելով կապալառու ընկերության հետ:

 Ա. Շառյանին՝

-կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 46 և 31 շենքի 4-րդ մուտքի դուռն ու տանիքը փոխելու աշխատանքները,

- կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 7 շենքի 4-րդ մուտքի օդատար խողովակի հեռացման աշխատանքները:

Ն. Ալավերդյանին՝

-կազմակերպել համայնքի գրադարանի գրապահոցի Մշակույթի տուն տեղափոխելու աշխատանքները,

- անկախության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպել  Բյուրեղավան քաղաքի 10, 27 և 28 շենքերի բակերում զրուցարանների բացման արարողություն,

-ներկայացնել սեպտեմբեր ամսվա միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ ծախսերի պահանջագիր:

Մ. Հարությունյանին՝

-Ջրաբեր բնակավայրի կոմունալ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների դեպքում անմիջապես դիմել «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրենին:

 Վ. Մարտիրոսյանին և Վ. Հայրապետյանին՝

-սեղմ ժամկետներում կազմակերպել համայնքի կարիքների համար ինքնաթափ բեռնատարի ձեռք բերման մրցույթի աշխատանքները:

Հ. Եղյանին և Լ. Պողոսյանին՝

-մինչև ավագանու հերթական նիստը ներկայացնել զեկուցագիր «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կարքների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ (ավտոպահեստամասեր ձեռք բերելու համար) տրամադրելու մասին:

Լ. Ավուշյանին, Լ. Պողոսյանին և Ն. Զաքարյանին

-քննարկել և առաջարկություն ներկայացնել Արվեստի դպրոցի 2019-2020 ուս. տարվա ընդունելության տեղերի վերաբերյալ՝ ըստ բաժինների:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner