Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 39-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ  հաստատված  կարգի  և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր  սխեմաների   համաձայնեցման  միջգերատեսչական  հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 16-ի N 30 եզրակացությունն ու  «ԿԱՊԵԼՈ ԲԻԱՆԿՈ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  դիմումը՝ ավագանին որոշում է.

1.«ԿԱՊԵԼՈ ԲԻԱՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0212-0091 ծածկագրով (վկայական N 15022019-07-0002) 0.73 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողերի, գործառնական  նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:

2.«ԿԱՊԵԼՈ ԲԻԱՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Բյուրեղավանի  համայնքապետարանի  900105226170 հաշվեհամարին վճարել 2.126.600 (երկու միլիոն հարյուր  քսանվեց  հազար վեց հարյուրդրամ` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի  նպատակային նշանակության  փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության համար:

3.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի նպատակային և  գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(160.76 Կբ) Սոցիալական հանձնաժողովի ամփոփաթերթ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner