Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը Անդրանիկ Պետրոսյանի անվամբ անվանակոչելու մասին» N 99-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։: |