Հանձնարարվեց.
Մ. Եղիազարյանին, Դ. Դանիելյանին՝
- պարզաբանել, թե համայնքի տարածքում գտնվող չօգտագործվող և տիրազուրկ երկաթյա կրպակները պետք է մաքրվեն միայն համայնքային հողերից, թե նաև սեփական հողերից:
Մ. Եղիազարյանին ՝
-գույքագրել Բյուրեղավան քաղաքի << Հայրենադարձ>> թաղամասի անօրինական տեղադրված վագոն-տնակներ,
- համայնքի տարածքում կոյուղու վթարների դեպքում անմիջապես ահազանգել <<Վեոլիա Ջուր >> ՓԲԸ-ին, ինչպես նաև դիմել գրավոր :
Վարչականղեկավարներին՝
-հետևողական լինել բնակավայրերի այգիների հողատեսքերի փոփոխության գործընթացը արագ ավարտելու հանդեպ:
Դ. Դանիելյանին՝
-պատրաստել Ջրաբեր գյուղի տարածքում գտնվող հողի օտարման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման նախագիծ և ներկայացնել:
Ա. Շառյանին՝
- հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպել համատիրության ընդհանուր ժողով,
-լուծել Բյուրեղավան քաղաքի 35-րդ և 48-րդ շենքեր մտնող ճանապարհի լայնացման հարցը,
-հետևողակ.ան լինել Բյուրեղավան քաղաքի <<Հայրենադարձ>> թաղամասի գազի խողովակաշարի ամրացման աշխատանքների հանդեպ:
Ն. Ալավերդյանին՝
-կազմակերպել Սումգայիթից բռնագաղթված ընտանիքներին Ծիծեռնակաբերդ գնալու համար ավտոբուս տրամադրելը:
Լ. Ավուշյանին՝
-պատրաստել համապետական շաբաթօրյակ անցկացնելու վերաբերյալ կարգադրություն:
Լ. Ավուշյանին, Դ. Դանիելյանին՝
-ուսումնասիրել համայնքի վարչական տարածքի ներսում սև հողի տեղափոխման կարգը և անհրաժեշտության դեպքում պատրաստել Կոտայքի մարզպետարան ուղղված գրություն:
|