Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 28
 
Համար 28Ամսաթիվ 24/07/2018 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ , ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ , ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

 -սեղմ ժամկետում կազմակերպել Բյուրեղավան համայնքի Նուռնուս  բնակավայրի ջրահավաքի վերանորոգման աշխատանքները:

 -շաբաթվա ընթացքում համայնքի ամբողջ տարածքում ինտենսիվ կերպով կազմակերպել աղբահանության և աղբահեռացման աշխատանքները:

 -կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 17-րդ շենքի բակում եզրաքարերի տեղադրման աշխատանքները,

 -կազմակերպել Նուռնուսի ձորի ճանապարհի՝ քարերից ազատման աշխատանքները,

 -կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 34 շենքի բակի տաղավարի պատրաստման աշխատանքները,

 -կազմակերպել Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամասում երկու հենասյուների տեղադրման աշխատանքները,

 -կազմակերպել համայնքի լուսավորության համակարգի վերանորոգման  աշխատանքները՝ փոխել այրված լուսատուները,  միաժամանակ դրոշակները հանել հենասյուներից:

 -հաշվարկել, թե Նուռնուսի դաշտամիջյան ճանապարհի որքան հատվածն է անհրաժեշտ վերանորոգել:

 -շրջաբերականներ պատրաստել համայնքի տարածքում գործող բորոր տնտեսվարող սուբյեկտներին շաբաթօրյակի մասին ծանուցելու համար:

 -ապահովել կազմակերպությունների տարածքների կատարյալ մաքրությունը:

 -կազմակերպել Երևան-Սևան մայրուղու Բյուրեղավան համայնքի վարչական տարածքի տնտեսվարող բոլոր սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի կնքումը:

 -շաբաթվա ընթացքում Ջրաբեր բնակավայրի մշակույթի տան շենքի վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական  միջոցների նախահաշիվ ներկայացնել:

 -պատրաստել Բյուրեղավան համայնքում կազմակերպվող համայնքային շաբաթօրյակի մասին կարգադրության նախագիծ,

 -պատրաստել գրություն՝ ուղղված Կոտայքի մարզպետին, Մաքրավան-Աբովյան ջրագծից 5-6 կմ մինչև Բյուրեղավանի ՕԿՋ 15 լիտր վայրկյանում ջուր մատակարարող ջրագծի կառուցման հարցում միջնորդություն խնդրելու վերաբերյալ:

 -հաջորդ տարվա ծրագրերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը ճշտել՝ համայնքի բյուջեում ներառելու համար,

 -կազմակերպել համայնքի հուշարձանների բարեկարգման համար ծրագրերի նախագծերի պատրաստման աշխատանքները,

 -Բյուրեղավան քաղաքի շենքերի տանիքների վերանորոգման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսել:

 -հաշվարկել պոլիկլինիկայում ռենտգեն կաբինետի վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերը և ներկայացնել:

 -կազմել համայնքի մանկապարտեզի բակում, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում խաղահրապարակների կառուցման, պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետի վերանորոգման ֆինանսավորվող ծրագրեր:

 - իրականացնել նախապատրաստական աշխատանքներ Բյուրեղավան քաղաքի 27-րդ և 28-րդ  շենքերի բակը <<Լավագույն մարզական բակ>> ստուգատեսին ներկայացնելու համար :


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner