Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 04/02/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ԱՆՆԱ ՍԱՀՐԱՏՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ԱՊՐԵՍՅԱՆ, ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Նախքան խորհրդակցությանը անցնելը՝ համայնքի ղեկավարը խոսեց համայնքի գյուղական բնակավայրերում 2019 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ նշելով, որ իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ, վարչական ղեկավարների նստավայրերի հիմնանորոգումներ:

Հանձնարարվեց.

Վ. Հայրապետյանին՝

-ակտիվացնել տեղական հարկերի հավաքագրման աշխատանքները :

 Ա. Եղիազարյանին, Մ. Հարությունյանին՝

-բնակավայրերի բնակչությանը իրազեկել աղբահանության վճարների մասին, պարբերաբար հսկել աղբահանության գրաֆիկի կատարմանը  և գրաֆիկից շեղումների մասին տեղեկացնել,

- նյութեր նախապատրաստել տեղական հարկերը չվճարողների հանդեպ վարչական վարութներ սահմանելու համար,

- ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե բնակավայրերում առկա գյուղատնտեսական նշանակության որ հողերն են մշակվում, որոնք ՝ ոչ:

 Լ. Պողոսյանին, Խ. Գաբրիելյանին՝

- պատրաստել տեսախցիկների ձեռքբերման պայմանագրեր:

 Լ. Ավուշյանին, Դ. Դանիելյանին՝

- ՀՀ Մշակույթի նախարարությանը նախկինում ուղարկված՝ համայնքի հատակագծի հաստատմանը վերաբերող գրությունների և դեռևս չստացված պատասխանի վերաբերյալ գրություն պատրաստել՝ ուղղված Կոտայքի մարզպետին:

 Դ. Դանիելյանին՝

- համայնքի վարչական տարածքում տեղադրված գովազդային վահանակների սեփականատերերին ուղղված գրություններ պատրաստել՝ հողի վարձակալության պայմանագրեր կնքելու համար:

 Ս. Ղազարյանին՝

-ուսումնասիրել խաղահրապարակների կառուցման ֆինանսավորման ծրագրերը և ներկայացնել:

 Ա. Սահրատյանին՝

-վերանայել համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց  իրականացման կարգը, համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ  կամավոր խնդիրների  լուծման  չափորոշիչները
 և ներկայացնել առաջարկություն ֆինանսական աջակցության կրճատման վերաբերյալ՝ համայնքի ավագանու նիստին ներկայացնելու համար:

 Շ. Ասատրյանին՝

-ավարտել գույքագրման աշխատանքները՝ արդյունքները ավագանու առաջիկա նիստին ներկայացնելու համար:

 Մ. Գևորգյանին, Գ. Հայրապետյանին, Դ. Դանիելյանին՝

- գրանցել (վերագրանցել) համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի շենքերը՝ որպես համայնքային կենտրոններ:

 Լ. Պողոսյանին՝

- ավարտել լուսացույցների, ինքնաթափ մեքենայի և պոլիկլինիկայի կաբինետ ու սան. հանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:

 Վ. Մարտիրոսյանին՝

- աջակցել համայնքապետարանի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների ու աշխատանքների ձեռքբերման հայտերի կազմման աշխատանքներին:

 Վ. Մարտիրոսյանին, Ա. Գաբրիելյանին և Մ. Հարությունյանին՝

- համայնքում հաշվառված տրանսպորտային միջոցների բազաներից առանձնացնել կուտակված հարկային պարտավորություններ ունեցողների ցուցակը և ներկայացնել:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner