Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Հասմիկ Արծրունու Մեհրաբյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցի 49 շենքի 27.61 քմ ընդհանուր մակերեսով 33 բնակարանը (նախկին 1-ին հանրակացարան, թիվ 29-34 սենյակներ) անհատույց օտարել (նվիրել) Հասմիկ Արծրունու Մեհրաբյանին՝ ծնված 1966 թվականի մարտի 15-ին:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Հասմիկ Արծրունու Մեհրաբյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |