Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով <<Աստղացոլք>> հասարակական կազմակերպության նախագահի 2019 թվականի ապրիլի 10-ի N 30/04 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Հավանություն տալ <<Շողակաթ և Բյուրեղավան համայնքների Մոբիլ մանկապարտեզների էներգախնայողության արդյունավետության ապահովում և հարմարավետության բարձրացում>> ծրագրին 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ ֆինանսական ներդրում կատարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |