Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 15/01/2024 10:00
Վարող ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ, ՆՈԲԱԹ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Հանձնարարվեց.

Ն․ Շուշանյանին՝
- համայնքի տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից ֆիքսված չսահմանված վայրերում աղբ թափողների նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու գործընթաց սկսել:

Ա․ Ավագյանին՝
- Բյուրեղավան քաղաքի շենքերի լիազորների միջոցով բնակչությանը տեղեկացնել բնակսպասարկման վճարների և աղբահանության վճարների գծով պարտավորությունների մասին,
-շենքերի լիազորների ցանկը վերանայել, անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ։

Վ. Հայրապետյանին՝
- այսօրվա ընթացքում կազմակերպել համայնքի բակերի տարածքներում և ճանապարհներին աղ ու ավազ լցնելու աշխատանքները,
-կազմակերպել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Ա Վեհափառի փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի պարիսպների վրայից կապույտ ժապավենները հեռացնելու աշխատանքները,
-սեղմ ժամկետում ներկայացնել Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում աղբամաններ տեղադրելու քարտեզը,
-ներկայացնել առաջարկություն համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման կարգը, աղբահանության պայմանագրերի ձևերը և համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին» որոշման մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
-կազմակերպել նոր ձեռք բերված աղբամանների վրա «Բյուրեղավան» պիտակը կպցնելու աշխատանքները։

Լ․ Ավուշյանին՝
- ներկայացնել տեղեկություն Բյուրեղավան համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում հայտնաբերված և դեռևս առկա խախտումների մասին։

Մ․ Կարապետյանին՝
- նոր ձեռք բերված աղբատար մեքենայի, ինչպես նաև կոյուղագծերի վերաբերյալ հայտարարությունները տեղադրել Բյուրեղավանի համայնքապետարանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner