Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 485-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2019 թվականի N 485-Ա

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 33/107 ՀԱՍՑԵԻ ԳՈՒՅՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետիՀողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1-րդ մասի և 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ, 34.2-րդ և 36-րդ կետերի, 35-րդ կետի «դ» և «ե» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 27-ի N 63-Ա որոշումն ու Նառա Սուրիկի Ապրեսյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող (վկայական N 25102019-07-0086, գաղտնաբառ՝ AJ3U9XIZNLAZ) քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց թիվ 33/107 հասցեում գտնվող 38.6 քմ  ներքին (42.4 քմ արտաքին) մակերեսով բնակելի նպատակային նշանակությամբ (գործառնական նշանակությունը՝ ավտոտնակ) ավտոտնակը 89040 (ութսունինն հազար քառասուն) դրամով և դրա զբաղեցրած 0.00424 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ (ծածկագիր 07-003-0037-0164) հողամասը 124656 (մեկ հարյուր քսանչորս հազար վեց հարյուր հիսունվեց) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն ինքնակամ իրականացրած Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 33 շենքի 43 բնակարանի բնակիչ Նառա Սուրիկի Ապրեսյանին:

2.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված ընդհանուր 213696 (երկու հարյուր տասներեք հազար վեց հարյուր իննսունվեց) դրամ վճարները 30-օրյա ժամկետում չվճարման դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից հրաժարվելու դեպքում անշարժ գույքը տնօրինել 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանած կարգով:  

3.Սահմանելոր սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Նառա Սուրիկի Ապրեսյանի կողմից:

4.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Դանիել Ավագի Դանիելյանին (նույնականացման քարտ՝ 008117145, տրված՝ 2016 թվականի  սեպտեմբերի 24-ին  059-ի կողմից, ծնված՝ 1987 թվականի հունվարի 07-ին)՝ կատարել Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 33/107 հասցեում գտնվող անշարժ գույքը Նառա Սուրիկի Ապրեսյանին ուղղակի վաճառքի ձևով օտարելու հետ կապված գործարքներ և կնքել պայմանագիր:

5.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner