Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 24-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2017 թվականի N 24-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ  կետով  և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածովավագանին որոշում է.

1.Հաստատել Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից

 եկամուտների  գծով` 283100.7   հազար դրամ  

 ծախսերի  գծով՝ 356142.6   հազար դրամ   

 դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 73041.9  հազար դրամ 

1) համայնքի բյուջեի  եկամուտները` հատված 1,

2)համայնքի բյուջեի  ծախսերն ըստբյուջետային ծախսերի գործառական դասակարգման`  հատված 2,

3)համայնքի բյուջեի ծախսերն ըստբյուջետային ծախսերի տնտեսագիտական  դասակարգման` հատված 3, 

4) համայնքի  բյուջեի  միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը  (պակասուրդը)՝ հատված 4,

5)համայնքի  բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի  (պակասուրդի) ֆիանասավորման աղբյուրները՝ հատված 5,

6)համայնքի  բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական   դասակարգման`  հատված 6:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2)սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:  

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   


Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(343.00 Կբ)
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Որոշումներ N 03-Ն 15.01.2018թ., N 05-Ն 02.02.2018թ. , N 10-Ն 12.03.2018թ., N 57-Ն 15.10.2018թ., N 64-Ն 12.12.2018թ.
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner