Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 412-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 412-Ա

ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 51-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Գևորգ Սուրենի Մալխասյանի դիմումը՝ որոշում եմ․

1․Գևորգ Սուրենի Մալխասյանի (ծնված՝ 1995 թվականի հոկտեմբերի 17-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամասում գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0.00278 հեկտար մակերեսով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2023RHXPNB և 20248MZ8HJ) ինքնակամ կառուցված 26.55 քմ ներքին (35.24 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը համարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:

2. Ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան 1-ին թաղամաս 74։

3․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 1-ին թաղամաս 74 հասցեի 0.00278 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի (ծածկագիր՝ 07-003-0018-0024-ից) գործառնական նշանակությունը փոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1)ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)ավտոտնակը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված ավտոտնակի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(124.74 Կբ) Որոշում N 412-Ա
(191.81 Կբ) Հատակագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner