Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 21-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2017 թվականի N 21-Ն

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, 8-րդ հոդվածի 7-րդ մասով, 14-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում  է.

1.2018 թվականի համար սահմանել Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանությունը կազմակերպելու համար աղբահանության վճար՝ 

1) կենցաղային աղբի համար՝ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային  հաշվառման  կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝  Բյուրեղավան  քաղաքային բնակավայրում ամսական երկու հարյուր դրամ, Նուռնուս և Ջրաբեր գյուղական բնակավայրերում ամսական մեկ հարյուր հիսուն դրամ,                                                                                                          
2)ո
չ կենցաղային և  խոշոր եզրաչափի աղբի համար ըստ  ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի 
համար երկու հազար դրամ, ըստ  զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ հինգ հազար դրամ:                         

2. Համայնքում առկա ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում՝ հասարարակական, հանրային, ծառայությունների մատուցման, արդյունաբերական շենքերում  և (կամ)  շինություններում  աղբահանության վճարը սահմանվում է   ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ  ամսական  դրույքաչափերով՝                                               

1)առևտրի (այդ թվում՝ շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր  մակերեսի համար հիսուն դրամ,

3)հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ  գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով՝  մեկ քառակուսի մետր մակերեսի համար քսան դրամ, 

4)արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսան դրամ, 

5)կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական  և նմանատիպ   այլ   հասարակական շինությունների մասով՝ մեկ քառակուսի  մետր մակերեսի համար երեք դրամ: 

3. Համայնքի վարչական տարածքում շինարարական և խոշոր եզրաչափի հավաքմանև փոխադրման թույլտվության համար տեղական վճարի դրույքաչափը սահմանել  ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար երեք հարյուր դրամ, ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝  մեկ  հազար դրամ:                       

4. 2018 թվականի համար համայնքի վարչական  տարածքում  աղբահանության վճարից արտոնություններ սահմանել հետևյալ սոցիալական խմբերի համար սահմանված դրույքաչափերի 50%-իչ ափով՝                                                    

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին,

2) բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքներին:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner