Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18–րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղբահանության աշխատանքները ապրիլի 1-ից իրականացնել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

2.Համայնքի տարածքում աղբահանության  աշխատանքները կատարել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան՝ Բյուրեղավան համայնքի  ավագանու կողմից սահմանված համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի դյույքաչափերը սահմանելու մասին որոշման համաձայն

3.Աղբահանության վճարի գանձումը  (մուտքագրումը)  վերապահել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner