Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 323-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի N 323-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Քաղաքացիական  օրենսգրքի 188-րդ  հոդվածի, «Տեղական  ինքնակառավարման  մասին»  օրենքի  35-րդ  հոդվածի  1-ին մասի 22-րդ  և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 912-Ն  որոշմամբ հաստատված կարգի 8-11-րդ և 22.1-րդ կետերի, հաշվի առնելով, որ  բնակելի տունն ու պարիսպը, կառուցված չեն և չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական  նորմերին, չեն  առաջացնում  սերվիտուտ, բնակելի տունն ու պարիսպը կառուցված  են մինչև 2001 թվականի  մայիսի 15-ը և հիմք ընդունելով շինությունների վերաբերյալ տեխնիկական եզրակացությունը, «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրահին կազմակերպության 2019 թվականի հուլիսի 11-ի NԱբ-1406 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրն ու  Ռոզաննա Սերգեյի Մելիքյանի դիմումը` որոշում եմ.  

1.Ռոզաննա  Սերգեյի  Մելիքյանին  (ծնված՝ 1960 թվականի  հոկտեմբերի  09-ին) սեփականության  իրավունքով պատկանող Հայաստանի  Հանրապետության  Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս  «ՈՒրց» թաղամաս 12 փողոց 14 (ծածկագիր`  07-051-0145-0009) հասցեի բնակավայրերի  նպատակային  նշանակության բնակելի  կառուցապատման  հողամասում  ինքնակամ  կառուցված  բնակելի  նպատակային  նշանակության  74.49քմ  արտաքին (62.75քմ ներքին) մակերեսով բնակելի տունը և 2.91 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

2. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակպետական գրանցում կատարելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:                                                       

 

               


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Որոշում N 346-Ա 26.08.2019թ.
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner