Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի և հիմք ընդունելով Մարիետա Գևորգի Հովհաննիսյանի հայտը՝ ավագանին որոշում է. 1.Մարիետա Գևորգի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0212-0145 ծածկագրով (վկայական N 22122020-07-0069) 0.09 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (հողատեսքը՝ արոտավայր) հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, գյուղատնտեսական մթերքի (պտուղ-բանջարեղենի) սառնարան-պահեստ (կենցաղային մասով) կառուցելու նպատակով:
2.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0212-0145 ծածկագրով (վկայական N 22122020-07-0069) 0.09 հեկտար մակերեսով հողամասում գյուղատնտեսական մթերքի (պտուղ-բանջարեղենի) սառնարան-պահեստ (կենցաղային մասով) կառուցելու նպատակով օրենքով սահմանված կարգով Մարիետա Գևորգի Հովհաննիսյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք):
3.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |