Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 7 հերթական նիստի օրակարգը՝ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին, 2.Բյուրեղավան համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով ստեղծելու մասին, 3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոց 24 շենքի 32 բնակարանը Արկադի Արամի Հարությունյանին նվիրելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |