Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596 հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Ռուզաննա Լևոնի Պապիկյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50շենքի 38,34ք.մ ընդհանուր մակերեսով N 95 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան 100,101սենյակ) անհատույց օտարել Ռուզաննա Լևոնի Պապիկյանին` ծնված 1964թվականի հունվարի 01-ին:
2.Սահմանել,որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռուզաննա Լևոնի Պապիկյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |