Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 62-Ն որոշումը և Զարինե Կամոյի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Զարինե Կամոյի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 43 շենք 2/1 (վկայական N 17062019-07-0031) և 3/2 (վկայական N 17062019-07-0015) բնակարանների հասցեները համարել չեղյալ և տրամադրել միավորված մեկ հասցե `
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 43 շենք 2/1:
2. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: