Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով Էլմիրա Համլետի Աղբալյանի հայտը` որոշում եմ.
1.Էլմիրա Համլետի Աղբալյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 2-րդ փողոց 9 (ծածկագիր՝ 07-003-0040-0005, վկայական N 12122023-07-0145) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող բնակելի տունը 1 (մեկ) հարկանի կցակառույց բնակելի տնով վերակառուցելու, արտաքին պատի վրա դռան բացվածք բացելու, պարիսպ և հենապատ կառուցելու աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 29 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2. Էլմիրա Համլետի Աղբալյանին՝
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: