Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 108-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2020 թվականի N 108-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ԵՎ ՓԱԿՎԱԾ ԴՌՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ ու 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-12-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերի, հաշվի առնելով, որ խանութը կառուցված չի Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, խանութի արտաքին պատերի ինքնակամ բացված և փակված դռները չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և հիմք ընդունելով 2000 թվականի ապրիլի 03-ին տրված 0092181 սեփականության վկայականն ու «Հայր և որդի Ծատրյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մանվել Արտավազդի Ծատրյանի դիմումը` որոշում եմ.

1.Կոտայքի մարզ քաղաք Բյուրեղավան հասցեում գտնվող անշարժ գույքին տրամադրել հասցե.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայք փողոց 35/79:

2.«Հայր և որդի Ծատրյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայք փողոց 35/79 հասցեի 0.00905 հեկտար մակերեսով հողամասում գտնվող խանութի արտաքին պատերին ինքնակամ բացված 1 դուռը և ինքնակամ փակված 1 դուռը ճանաչել օրինական:

3.«Հայր և որդի Ծատրյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 4200 (չորս հազար երկու հարյուր) դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված բացված և փակված դռների օրինականացման վճար:

4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Հաստատել՝ որոշման անբաժանելի մասը կազմող «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված 0.00905 հեկտար մակերեսով նշված հողամասի ու շինության հատակագիծը:

6. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(175.23 Կբ) Հաստատված հատակագիծ 18.03.2020թ.
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner