Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 422-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 422-Ա

«ՍՈՒՆՌՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ և 58-60-րդ հոդվածների, Հարկային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 224-229-րդ, 231-234-րդ և 236-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2024 թվականի ապրիլի 25-ի արձանագրությունը, Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2024 թվականի փետրվարի 20-ին տրված տեղեկանքները, որոնց համաձայն «ՍՈՒՆՌՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Ամառանոցային 86 հասցեում գտնվող 07-003-0002-1034 կադաստրային ծածկագրով հողամասի և 07-003-0002-1034-012 կադաստրային ծածկագրով արտադրական նշանակության շինության` 2024 թվականի ապրիլի 20-ի դրությամբ միչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ի համար արտադրական նշանակության շինության հարկը կազմում է 2555891 դրամ, որից՝ ապառք՝ 1864245 դրամ, տույժ՝ 691646 դրամ, իսկ անշարժ գույքի հարկի գծով 2021-2023 թվականների համար պարտավորությունը` 2931991 դրամ, որից՝ ապառք՝ 2527167 դրամ, տույժ՝ 404824 դրամ, ընդհանուր պարտքը կազմում է 5487882 դրամ՝ որոշում եմ.

1. «ՍՈՒՆՌՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Բյուրեղավան համայնքի բյուջե գանձել 5487882 (հինգ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր ութսուներկու) դրամ՝ որպես անշարժ գույքի հարկի գծով ընդհանուր պարտքի գումար, որից 2555891 դրամը ենթակա է վճարման 900105202023 հաշվեհամարին, իսկ 2931991 դրամը՝ 900105004304 հաշվեհամարին:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին «ՍՈՒՆՌՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(128.11 Կբ) Որոշում N 422-Ա
(477.09 Կբ) Արձանագրություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner