Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետի և հիմք ընդունելով Լյուդմիլա Սարգսյանի, Դավիթ և Գագիկ Դանիելյանների հայտը` որոշում եմ.
1. Լյուդմիլա Սարգսյանին, Դավիթ և Գագիկ Դանիելյաններին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամասի 3-րդ փողոց 50 (ծածկագիր՝ 07-051-0101-0231, վկայական N 11012024-07-0027) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0489 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող նկուղային հարկով բնակելի տունը 1 (մեկ) նկուղային և մանսարդային հարկով բնակելի տան վերակառուցման և պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 13 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2. Լյուդմիլա Սարգսյանին, Դավիթ և Գագիկ Դանիելյաններին՝
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի №596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: