Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 փետրվարի 2022 թվականի N 1

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքում 2022 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 11-ը ներառյալ կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման, 2021 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ և համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման տարեկան հաշվետվությունների ու «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի հանգստի գոտու վերանորոգման շրջանակներում պուրակի կառուցում», «Բյուրեղավան համայնքում մարզադպրոցի կառուցում», ««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի ձեռք բերում»«Բյուրեղավան համայնքում մանկապարտեզի կառուցում»«Բյուրեղավան համայնքի ճանապարհների ասֆալտապատում» և «Բյուրեղավանում ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցում և վերանորոգում» սուբվենցիայի ծրագրերի հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Բյուրեղավանի համայնքապետարանի համացանցային պաշտոնական կայքում (http://byureghavan-kotayk.am/) հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի մարտի 11 ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել կայքում կամ ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեներով (byureghavan.kotayq@mta.gov.am, byureghavan@mail.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև

 



Կից փաստաթղթեր՝
(309.50 Կբ) Հաշվետվություն Բյուրեղավան համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման
(17.69 Կբ) Հաշվետվություն 2021 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ
(573.42 Կբ) Հաշվետվություն համայնքի 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման
(2.75 Մբ) պուրակի կառուցում
(2.84 Մբ) մարզադպրոցի կառուցում
(2.45 Մբ) պոլիկլինիկայի գույքի ձեռք բերում
(2.59 Մբ) մանկապարտեզի կառուցում
(2.61 Մբ) ճանապարհների ասֆալտապատում
(2.58 Մբ) ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցում և վերանորոգում
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ (մեկնաբանություններ)

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Ծանոթացա նշված բոլոր խնդիրներին:Կարծում եմ `բոլորի լուծումը  անհրաժեշտ է,իսկ մենք`յուրաքանչյուրս պետք  է աջակցենք մեր համայնքի զարգացմանը:  Ինձ համար առավել կարևոր է Սպորտդպրոցի կառուցումը:Բոլոր գործերին անխոչընդոտ գործընթաց եմ ցանկանում :
Պատասխանել
Նարինե Զաքարյան ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ | ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ 26 ամիս առաջ
Բյուրեղավանի Շառլ  Ազնավուրի  անվան  արվեստի  դպրոցը միշտ  ողջունում   է   համայնքի  զարգացմանը  նպաստող    ծրագրերի  իրականացմանը , կարևորում  ենք  նախատեսված  բոլոր   ծրագրերի  անհրաժեշտությունը  և  հաջողություն ենք  մաղթում  մեր   համայնքապետարանին ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Ես Արևիկն եմ 30 տարեկան: Ծանոթացա նշված խնդիրներին գրեթե բոլորը անհրաժեշտ են համայնքի համար սակայն մանկապարտեզ ունենալը ինձ համար առաջնային է :
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ԸՆԹԱՑՔ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Շնորհակալ եմ, բոլոր նշված խնդիրները շատ կարևոր են համայնքի զարգացման համար:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Արդեն 8 տարի է, ապրում եմ Բյուրեղավանում, ունեմ մանկապարտեզային տարիքի 2 երեխա: Համայնքում գործող մանկապարտեզը մեկն է. Շաատ կարևոր նախաձեռնություն է ՝  նոր մանկապարտեզ ունենալը:
Պատասխանել
Նվարդ Ալավերդյան «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ | Տնօրեն 26 ամիս առաջ
Կարևոր և առաջնահերթ ծրագրեր են ընտրված: Շնորհակալություն: Մենք էլ կփորձենք մեր ուժերի ներածի չափով սատար կանգնել քաղաքային իշխանությանը:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Շատ ողջունելի է։Բյուրեղավանի համայնքապետարանը հանձինս համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի անտրտունջ և նվիրված աշխատում է ի շահ մեր համայնքի զարգացման ու պայծառ ապագայի։Զարգացած համայնք/զարգացած հասարակություն։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Տարիներ շարունակ ոչ բարեկարգ մարզադպրոցում  ունեցել ենք  աշխարհի փոխչեմպիոններ:Մեծ ակնկալիքներ ունեմ նոր մարզադպրոցի կառուցման հետ կապված: Համոզված եմ , որ հարմարավետ պայմաններում  ունենալու ենք ոչ միայն փոխչեմպիոններ, այլ աշխարհի  չեմպիոններ:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Ողջունում եմ բոլոր ծրագրերը: Իմ կարծիքով ընտրված բոլոր ուղղություններն էլ մեր համայնքի համար կարևոր և առաջնահերթ են: Ցանկանում եմ անխոչընդոտ ընթացք:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Ողջունելի է,  համայնքի համար կարևոր և առաջնային ծրագրեր եք նախատեսել ՝ հատկապես մարզադպրոցի կառուցումը։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 26 ամիս առաջ
Շնորհակալություն պարոն Բալասյանին նման մտահղացման համար,անհամբեր սպասում ենք իրագործմանը
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner