Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 3
 
ԱնվանումՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Նպատակ

Բյուրեղավան

Բյուրեղավանը վաղը՝

  • Բարեկարգ, մաքուր, կանաչապատ, գեղատեսիլ, բնակչության արժանապատիվ կեցության համար անհրաժեշտ պայմաններով բազմաբնակավայր համայնք է՝ որակյալ մասնագիտական ռեսուրսներով, զարգացած տնտեսությամբ, սոցիալական ենթակառուցվածքներով, հանգստի ու ժամանցի ժամանակակից գոտիներով։ Այն նաև ճանաչված է որպես մարզական և մանկապատանեկան մշակութային համայնք։
  • Համայնքին բնորոշ են բարձր ներգաղթի տեմպը։ Զարգացած տնտեսությունը բոլոր ոլորտներում ապահովում է բնակչության բարձր կենսամակարդակը և բարեկեցիկ կյանքը։
  • Բյուրեղավանի ապակու գործարանը աշխատում է ամբողջ ծավալով։ Արտադրված վերջնական արտադրանքը մրցունակ է տեղական շուկայում։ Արտադրանքի զգալի մասը արտահանվում է։
  • Համայնքում գործում են քարի վերամշակման տասը և ավել արտադրամաս, որոնք համայնքից արտահանում են վերջնական արտադրանքը։
  • Համայնքի տարածքում բնական աղբյուրներից դուրս եկող ջուրը ամբողջությամբ վերամշակվում է, շշալցում և վաճառվում երկրի ներսում ու արտերկրում։ Արտադրվող շշալցված ջուրը բրենդավորված է։ Բրենդը հայտնի է և մրցակցում է հայաստանյան առաջատար շշալցված ջուր արտադրող ընկերությունների բրենդների հետ:
  •  Համայնքում զարգացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Գործում են բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, որոնցում  ներգրավված աշխատակիցների թիվը կտրուկ աճում է։
  •  Համայնքը առողջարարական հանգստի և տուրիզմի ամենամեծ պահանջարկ ունեցող հատվածներից է։ Երեք մեծ և մրցունակ առողջարաններում վերականգնողական հանգիստ են անցնում ինչպես  տեղացի, այնպես էլ արտասահմանցի հանգստացողները։
  • Համայնքի գյուղական բնակավայրերում զարգանում է էկո գյուղատնտեսությունը։ Ստացվող գյուղմթերքի մեծ մասը վերամշակվում է համայնքի ներսում վերամշակող փոքր արտադրամասերի կողմից։
  • Համայնքում գործում են բազմաթիվ կրթական հաստատություններ (այդ թվում՝ նախադպրոցական) և ուսումնական կենտրոններ, որոնց հիմքում ժամանակակից կրթական տեխնոլոգիաներն են ընկած։ Մեծ ճանաչում ունի Բյուրեղավանի ժողովրդական գործիքների քոլեջը:
  •  Զարգացած է համայնքի մշակութային կյանքը։ Կազմակերպվում են բազմաթիվ մարզական և մանկապատանեկական միջոցառումներ, ճամբարներ։ Գործում են գերհագեցած ժամանակակից մարզադպրոց և բազմաթիվ մշակութային օջախներ։
  • Համայնքը ամբողջությամբ բարեկարգ և մաքուր է: Առկա են բարեկարգ զբոսայգիներ, գործում են երեկոյան ժամանցի, արվեստի ու մշակույթի բազմաթիվ կենտրոններ։
  • Համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները ամբողջությամբ կառուցված և վերանորոգված են։

Նպատակներ

Համայնքային նախաձեռնող ակտիվ թիմի ստեղծում՝ համայնքի տեսլականի իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, ռազմավարության մշակման, ծրագրերի նախագծման, համայնքի ընդհանուր ճարտարապետական և կառուցվածքային լուծումների և ռեսուրսների ներգրավման նպատակով (այդ թվում՝ ֆինանսական)։

Գործողություններ

Պատասխանատու

Համայնքի նախաձեռնող թիմի  անդամների հավաքագրում

ՏԻՄ

Համայնքի նախաձեռնող թիմի  կարողությունների աճ, վերապատրաստում

Աջակից կառույցներ

Համայնքի տեսլականի իրականացմանն ուղղված ռազմավարության պլանավորում և ռեսուրսների ներգրավման ծրագրերի կազմում

Նախաձեռնող թիմ, ՏԻՄ, աջակից կառույցներ

 

Համայնքի տնտեսության ռազմավարական ոլորտներում ձեռնարկությունների կայացման և ենթակառուցվածքների արդիականացման աջակցություն։

Գործողություններ

Պատասխանատու

Աջակցություն Բյուրեղավանի ապակու գործարանի վերագործարկմանը

ՏԻՄ, մարզպետարան, բանկեր

Աջակցություն առողջարանային զբոսաշրջության կայացմանը

ՏԻՄ, մարզպետարան, աջակից կառույցներ, տեղական դերակատարներ

Հանքային ջրի արտադրության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտների և դրանց օժանդակող ճյուղերի  զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների քանակական աճի ապահովում և որակի բարելավում

ՏԻՄ, մարզպետարան, ՏԿԶՆ, աջակից կառույցներ, տեղական դերակատարներ

 

Աջակցություն գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և գյուղմթերքի վերամշակման մրցունակ արտադրամասերի հիմնմանը։ 

Գործողություններ

Պատասխանատու

Գյուղատնտեսությանն աջակից ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարության մշակում

ՏԻՄ

Գործողությունների և ծրագրերի վերհանում, դերաբաշխում,  իրականացում

ՏԻՄ, աջակից կառույցներ, ակտիվ դերակատարներ

Աջակցություն համայնքում գործող սկսնակ և գործող ձեռնարկությունների կայացմանը և հզորացմանը

ՏԻՄ, մարզպետարան, աջակից կառույցներ, գործարարներ

 

Աջակցություն համայնքի մշակութային կյանքի կայացմանը:

Գործողություններ

Պատասխանատու

Պայմանների (այդ թվում՝ շենքային) բարելավում

ՏԻՄ

Մարզական և մանկապատանեկական միջոցառումների  պարբերաբար իրականացում

ՏԻՄ, աջակից կառույցներ, մարզպետարան

 

Համայնքի կրթական հաստատությունների ուժեղացում և մրցունակության բարձրացում:

Գործողություններ

Պատասխանատու

Համայնքի բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության կազմակերպում

ՏԻՄ

Կրթական տեխնոլոգիաների և շենքային պայմանների բարելավում

 

ՏԻՄ, մարզպետարան, աջակից կառույցներ

Ուսուցիչների պարբերական վերապատրաստում

Մարզպետարան, աջակից կառույցներ

 

Համայնքի մաքրությանն ու գրավչությանն ուղղված գործողությունների իրականացում, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների վերանորոգում և կառուցում:

Գործողություններ

Պատասխանատու

Համայնքի սոցիալական ենթակառուցվածքների բարելավում

ՏԻՄ, ՏԿԶՆ

Կանաչ գոտիների և զբոսայգիների ընդլայնում

ՏԻՄ, ՏԿԶՆ, աջակից կառույցներ

Ժամանակահատված01/01/2018 - 31/12/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(536.23 Կբ) 4 Էջ
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner