Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի՝ որոշում եմ.
1.2018 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին գումարել Բյուրեղավան համայնքի ավագանու արտահերթ նիստ:
2.Արտահերթ նիստն անցկացնել Բյուրեղավանի համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքում:
3.Հաստատել արտահերթ նիստի օրակարգը`
1)Վահագն Գուլոյանի կողմից 2006թվականին աճուրդային կարգով ձեռքբերված հողամասին կատմամբ իրավունքների հարկադիր դադարեցման մասին,
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Բյուրեղավան համայնքի ներկայացուցիչներ առաջադրելու մասին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: